Home / Տեսանյութեր / Ղարաբաղի անունը հիշատակող վրացական ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում

Ղարաբաղի անունը հիշատակող վրացական ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում

Մարտի 28-ին և 29-ին, ժամը 15:00 Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Ստոպ» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ 1» և «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ 2՝ Կոնֆլիկտի գոտի» վրացական գեղարվեստական ֆիլմերը, որոնք թարգմանված են հայերեն: Մուտքն ազատ է, իսկ ֆիլմերի ցուցադրումից հետո տեղի են ունենալու քննարկումներ: Բանախոսը է լինելու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ շաբաթ և կիրակի օրերին ֆիլմերի ցուցադրումը և քննարկումները տեղի էին ունեցել Երևանում: