Home / Հայաստան / Արտաշես Գեղամյանը չի մեկնաբանել դհոլներով տղաների ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Արտաշես Գեղամյանը չի մեկնաբանել դհոլներով տղաների ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Արտաշես Գեղամյանը հրաժարվել է մեկնաբանել մարտի 26-ին Youtube-ում AshotyanArmen օգտատիրոջ կողմից տեղադրված տեսահոլովակը, որում երեք երիտասարդներ դհոլ են խփում Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ: Նշենք, որ տարիներ առաջ Արտաշես Գեղամյանին Սերժ Սարգսյանը «դատարկ դհոլ» էր անվանել: Այժմ Գեղամյանն ընդգրկված է ՀՀԿ ցուցակում` 17-րդ տեղում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ցանկացել է մեկնաբանություն ստանալ Գեղամյանից, սակայն վերջինս ասել է, որ չի ցանկանում որևէ հարցի պատասխանել և անջատել է հեռախոսը:

Նշենք նաև, որ Facebook սոցիալական ցանցում ՀՀ կրության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերքել է, որ Youtube-ում ալիքն իրեն է պատկանում: