Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում քննադատում է Աֆղանստանի Ներքին գործերի նախարարությանը: Ըստ կազմակերպության տվյալների` ՆԳՆ-ն ձերբակալում է այն կանանց, որոնք հեռանում են տնից բռնությունից խուսափելու համար:
Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն, անչափահաս աղջիկների և ավելի հասուն տարիքի կանանց մեծ մասը բանտում է հայտնվել այսպես կոչված «բարոյական հանցագործության» համար, այսինքն ուժի կիրառումը չարաշահող ամուսնուց հեռանալու համար:
Զեկույցի հեղինակների խոսքով` ճաղերի հետևում են հայտնվել նաև չամուսնացած աղջիկները, որոնք դատապարտվել են «մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալո» համար, անգամ այն դեպքում, երբ նրանց բռնաբարել են:
Human Rights Watch-ի ղեկավար Քենեթ Ռոթը նշել է, որ Թալիբանի ռեժիմի փլուզումից 10 տարի անց էլ իսկական հանցագործների ազատության մեջ գտնվելու հանգամանքը «անտանելի» է: