Սիցիլիական Աչիրեալե քաղաքի ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել, ովքեր 1 կմ երկարությամբ թունել են փորել` նպատակ ունենալով այդ ճանապարհով մտնել քաղաքի կենտրոնում գտնվող ոսկերչական իրերի խանութ և թալանել այն:
Կասկածյալները իջնում էին գետնի տակ կոյուղու միջոցով: Մեկ ամիս շարունակ նրանք թունել են փորել Աչիրեալեի պատմական հատվածի տակ և ընդամենը մի քանի մետր էր մնացել նպատակին հասնելու համար, երբ ոստիկանները բերման են ենթարկել նրանց: