Տարիներ շարունակ բժիշկները խոսում էին շիզոֆրենիայի ժառանգականության մասին, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել գտնել այդ հիվանդության համար պատասխանատու հիմնական գենը: Այժմ գիտնականները փորձում են հասկանալ` ինչպես է ուղեղը մշակում միմյանց նման ակուստիկ խթանների հաջորդականությունը: Օրինակ, առողջ մարդկանց մոտ որոշակի խթանի մշակման ժամանակ ճնշվում է այդ խնդրի համար կարևոր դեր չխաղացող այլ խթանների մշակումը: Իսկ շիզոֆրենիայով տառապողների մոտ նման զտում տեղի չի ունենում: Արդյունքում հիվանդ մարդու ուղեղը չափից շատ տեղեկատվությամբ է լցվում:
Նշվում է, որ TCF4-ը պրոտեին է, որն անհրաժեշտ է ուղեղի զարգացման նախնական փուլում: Հաշվի առնելով այն, որ շիզոֆրենիայով տառապողները հաճախ ծխում են, գիտնականները հետազոտել են այս սովորության տարածվածությունը հիվանդների շրջանում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ TCF4 գենի առողջ կրողները նույնպես այնքան էլ լավ չէին զտում ինֆորմացիան, ինչպես և շիզոֆրենիայով հիվանդները: Որքան մարդն ավելի շատ էր ծխում, այնքան նրա մոտ զտման մեխանիզմն ավելի վատ էր աշխատում: Ըստ ամենայնի, ծխելը փոփոխում է գենի ազդեցությունը: Բացի դա, վնասակար սովորությունը կարող է ավելացնել մի շարք գեների ակտիվությունը, որոնք ազդում են շիզոֆրենիայի առաջացման վրա: