Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Paris Match ամսագրի հետ զրույցում խոստացել է վերընտրվելու դեպքում փոխել իր վարքը և «այլ նախագահ դառնալ»:
Սարկոզին խոստովանել է, որ իր կառավարման առաջին շրջանում իր սխալներից էր չափից շատ իմուլսիվ պահվածքը, կարծես թե նա նախարար լիներ և ոչ նախագահ: Սակայն 5 տարիների ընթացքում Սարկոզին փորձ է ձեռք բերել և հույս ունի այլևս չկրկնել իր սխալները:
Բացի դրանից, Սարկոզին խոստացել է փոփոխել Ֆրանսիայի Սահմանադրությունը, որպեսզի երկրորդ մանդատն իր համար վերջինը լինի: Ներկայիս օրենսդրությունը թույլ է տալիս կրկին ընտրվել, եթե երկու նախագահական ժամկետներից հետո դադար է եղել:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-ին, երկրորդ` մայիսի 6-ին: Նախագահի պաշտոնի համար կմրցեն 10 թեկնածուներ: Այս պահին առավել բարձր վարկանիշ ունեն Սարկոզին և նրա հիմնական թեկնածու Ֆրանսուա Օլանդը: