Մարտի 27-ին, ժամը 18.00-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 57-ամյա Գոռ Հարությունյանին, որը 2002 թ. սեպտեմբերի 17-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Գոռ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: