ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում հայտնաբերել է չմակնշված հավկիթների խմբաքանակ: Ինչպես նշված է ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ, ծառայության տեսուչների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ՝ ձվի նշված խմբաքանակը շուկայից ամբողջությամբ դուրս բերելու ուղղությամբ:
Epress.am-ի հետ զրույցում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բաբկեն Պիպոյանը նշել է, որ այժմ ծառայության մասնագետները պարզում են, թե որ ընկերությանն են պատկանում չմակնշված ձվերը: Նա խորհուրդ է տվել սպառողներին նման հավկիթներ չգնել, իսկ հայտնաբերելու դեպքում զանգահարել ծառայության թեժ գիծ` 45-74-21 հեռախոսահամարով: