հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պետական դավաճանության մեջ մեղադրվողի փաստաբանը խոսել է անօրինական գործողություններից

Պետական դավաճանության մեջ մեղադրվողի փաստաբանը խոսել է անօրինական գործողություններից

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ռոման Մաթևոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը հայտարարում է, որ իր պաշտպանյալն անմեղ է, իսկ գործի քննությունն անցել է խախտումներով: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում ընթացել է պետական դավաճանության հոդվածով ԱԱԾ կողմից 6 ՀՀ քաղաքացիների դեմ հարուցած դատական գործի քննության հերթական նիստը,  որի ընթացքում Ասլանյանն ընթերցել էիր պաշտպանական ճառը:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրանքի` Թուրքիայում Ռոմանը ծանոթացել է Սայիդ և Տիգրան անուններով երկու ադրբեջանցիների հետ, հավաքագրվել նրանց կողմից և առաջադրանք ստացել հավաքագրել տեղեկատվություն ՀՀ և ԼՂՀ զորամասերի մասին: Մեղադրական կողմը պնդում է, որ Մաթևոսյանը օգնել է գործով անցնող հիմանական մեղադրյալ Կարեն Մեհրաբյանին:

Փաստաբանը իր ճառում նշել է, որ մեղադրականում, բացառությամբ այն փաստի, որ Ռոմանը եղել է Թուրքիայում, ամեն ինչ սուտ է նշված և նման անհիմն ձերբակալությունն ուղղակի աբսուրդ է, քանի որ ձերբակալության որևէ իրական պատճառ չկա:

Առաջին երկու ցուցմունքներում` Կարեն Մեհրաբյանը ասել է , որ Ռոման անունով մեկի հետ ծանոթացել է Թուրքիայում բնակարան որոնելիս և Ռոմանը օգնել է իրեն տեղավորվել իր հարևանությամբ գտնվող մի բնակարանում: Մեհրաբյանը ասել է նաև, որ Ռոմանն ապրում էր Լուսինե անունով մի աղջկա հետ: Լուսինեի միջոցով տեղավորվել էր աշխատանքի պայուսակների  արտադրամասում:

Մեհրաբյանի միայն երրորդ ցուցմունից հետո են Ռոմանին բերման ենթարակել: Այդ ցուցմունքում Մեհրաբյանն ասել է հետևյալը.

«Ինձ Սայիդի մասին առաջին անգամ ասել էր Կարինեն (Լուսինեի մայրը): Ռոմանն ինձ ասում էր, որ Սայիդը շատ ծանոթներ ունի հայերի շրջանում, բայց պետք է զգույշ լինել, քանի որ Լուսոն ասում էր, որ Սայիդը ինձ կխաբի: Չգիտես ինչի` Ռոմանին դուր չէր գալիս, որ ինձ Սայիդի հետ ծանոթացրել է Կարինեն ու նրա աղջիկը:  Հիմա մտածում եմ, որ լավ էլ ճանաչում էր Սայիդին, որ ասում էր` զգույշ մնա»:

Փաստաբան Ասլանյանն իր ճառում նկատել է, որ միայն այս վկայություն վրա հիմնվելով ԱԱԾ քննիչ Արմեն Թևանյանը և դատախազ Արամ Ամիրզադյանը հակամարդկային, անօրինական գործողություններ են կատարել Ռոմանի դեմ, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ճաղերի հետևում և  գտնվում է 12 տարվա ազատազրկման սպառնալիքի տակ:

Փաստաբանը նշել է նաև, որ Ռոման Մաթևոսյանի ձերբակալությունը, հարցաքննությունը ևս տեղի են ունեցել սահմանված դատական ընթացակարգի կոպիտ խախտումներով, ինչի հետևանքով ոտնահարվել է մեղադրյալի իրավունքները:

Նախ` Ռոմանին հարցաքննել են ասելով, թե ինքը որպես վկա է հարցաքննվում, սակայն իրականում 2011 թվականի օգոստոսի 8-ին նա արդեն մեղադրյալի կարգավիճակում էր: Ըստ փաստաբանի` նրանից փորձել են տեղեկատվության կորզել:

Երկրորդ` խախտվել Ռոմանի պաշտպանության իրավունքը:  Նրա առաջին փաստաբան է նշանակվել Գայանե Դանիելյանը, որը, սակայն, չի ունեցել լիազորագիր ՀՀ Փաստաբանների պալատից:

Եզրափակելով` փաստաբանը միջնորդել է դատախազ Ամիզադյանին ինքնաբացարկ հայտարարել: Դատարանը կես ժամ  խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո հայտարարել է միջնորդության մերժման մասին:

Գործով հաջորդ նիստը կայալանու է ապրիլի 2-ին, որի ընթացքում ճառերով հանդես են գալու ամբաստանյալները: