Home / Տեսանյութեր / USAID-ը կօգնի օմբուդսմենի գրասենյակին ավելի հասանելի լինել քաղաքացիների համար

USAID-ը կօգնի օմբուդսմենի գրասենյակին ավելի հասանելի լինել քաղաքացիների համար

ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մարտի 29-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնության (ABA ROLI) ներկայացուցիչները:

Հուշագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի տեխնիկական օժանդակություն` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊԳ), նրա վարչությունների և մարզային ստորաբաժանումների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և տեսանելիության բարելավման նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն  կօժանդակի ՄԻՊԳ-ին հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև կօգնի ՄԻՊԳ-ին արդյունավետ արձագանքել թեժ գծի միջոցով ստացված քաղաքացիների բողոքներին:

Ըստ համաձայնագրի, ՄԻՊԳ-ը կբարելավի քաղաքացիների  համար ծառայությունների հասանելիությունը, հատկապես մարզերում, և կամրապնդի հարաբերությունները Հայաստանի մարդու իրավունքների ոլորտի ընկերությունների հետ:  ՄԻՊԳ-ը նաև գրասենյակային տարածք կտրամադրի ԱՄՆ ՄԶԳ կողմից օժանդակվող իրավաբանական կլինիկաներին: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: