Home / Հայաստան / Թերթը պահանջում է ընտրացուցակներում ընդգրկել Տիգրան Մեծին

Թերթը պահանջում է ընտրացուցակներում ընդգրկել Տիգրան Մեծին

Գալիք խորհրդարանական ընտրությունների «հմայքը» դաոնալու են ընտրացուցակները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը հարց է տալիս` ինչի՞ շնորհիվ է Հայաստանում աճում ընտրողների թիվը, ու հետևյալ պատասխանը ներկայացնում` «առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ 18 տարին լրացած անձանց մտցնում են ցուցակ, բայց մահացածներին չեն հանում ցուցակներից»։

«ՀԺ»-ն նշում է, որ աա պատահաբար չի արվում, և ընտրողների թվի ուռճացումը ձեռնտու է աոաջին հերթին ՀՀԿ-ին, և դա այս կուսակցության համար ընտրակեղծիքների անասելի մեծ հնարավորություններ է ստեղծում։

Որպես մահացած մարդու` ցուցակներում ընդգրկելու օրինակ օրաթերթը նշում է Երևանի թիվ 10 ընտրատարածքի՝ Չեխովի անվան դպրոցում տեղակայված 30-րդ տեղամասը, որտեղ, ըստ ընտրացուցակների, քվեարկությանը մասնակցելու է Ֆադեյ Տաճատի Մարզպանը, ով հայտնի գիտնական է, ակադեմիկոս, Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, բայց ով վախճանվել է երկու տարի աոաջ՝ 2010 թվականի հունվարին:

«ՀՀ ոստիկանության համար, ինչպես երևում է, նա միշտ ողջ է։ Մեզ համար էլ։ Ուստի ոստիկանությունից պահանջում ենք մեզ վերադարձնել մեր բոլոր երևելիներին՝ Տիգրան Մեծից ու Մեսրոպ Մաշտոցից մինչև Պետրոս Դուրյան ու Հովհաննես Թումանյան։ Ընդ որում, մեզ համար կարևոր չէ, թե նրանք որ ընտրատեղամասերում են քվեարկելու։ Հա, չմոռանաք նաև Գարեգին Նժդեհին, թող անձամբ գա ընտրելու ու տեսնի, թե իր անունը հոլովող կուսակցությունն ինչ «պայծառ» ապագա է տանում Հայաստանը։ Գուցե Նժդեհին ընտրացուցակում ընդգրկելուց հետո հավատանք, որ կփոխվեն», – գրում է «Հայկական ժամանակը»։

Լուսանկարը` vardananq.do.am