Կրասնոյարսկի բնակչուհին վերելակում փաթեթ է գտել, որում մոտ 500 հղկված ադամանդներ են եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին»: ՌԴ Ներքին գործերի Կրասնոյարսկի շրջանի վարչությունն այժմ ստուգումներ է իրականացնում փաստի կապակցությամբ:
Կրասնոյարսկի 34-ամյա բնակչուհին գտել էր ադամանդները աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին:
Փաթեթի պարունակությունը փորձագիտական քննության է ուղարկվել: