Սեռական ոչ լիարժեք բավարավածությունը, որ կարող է պայմանավորված լինել սեռական դաստիարականության թերություններով, զուգընկերոջ կողմից չհասկացվությամբ և այլ գործոններով, ղեկավարման բնազդ ունեցող մարդու մոտ կարող է հանգեցնել լարվածության, բիոռիթմերի ստատուսի վատացման, ինչը անդրադառնում է աշխատանքում նրա ինքնառեալիազացման վրա:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է հոգեբան Սամվել Խուդոյանը` խոսելով այն մասին, թե սեռական էներգիայի սուբլիմացիան ինչ ազդեցություն ունի քաղաքական գործիչների աշխատանքի վրա:
Հոգեբանն ասել է, որ սեռական սուբլիմացիան բացարձակ կապ չունի ինտելեկտի հետ, սակայն սուբլիմացիայի տիպը կարելի է իմանալ` դատելով անձի վարքագծից և խոսքից: Առանձնացվում են հիստերոիդ, էպիլեպտոիդ, շիզոիդ սեռական տիպերի մարդիկ:
Հիստերոիդ լինելը արտահայտվում է խիստ ցուցադրականաությամբ: Աղջիկները կարճ են հագնում, տղամարդկանց խոսքը նպատակ է ունենում ուղղակի տպավորություն ստեղծել: Հայտնի հիստերոիդ առաջնորդ է եղել, օրինակ, Հիտլերը, ում ագրեսիան, ըստ Խուդոյանի, հենց այդ սեռական տիպին պատկանելով կարելի է բացատրել:
Շիզոիդ տիպի մարդիկ ճիշտ հակառակն են, նրանց մոտ սեռական էներգիրան դեպի սեփական անձն է ուղղված, ոչ թե դեպի դուրս: Էպիլեպտոիդ մարդիկ ատլետիկ մարմնակազմվաք, ֆիզիկական մեծ ուժով են օժտված: Նման տիպ է եղել Ալեքսանդր Մակեդոնացին:
Հայաստանյան որևէ քաղաքական գործչի չմատնանշելով որպես օրինակ` Սամվել Խուդոյանն ասել է, որ այդ երեք տիպի քաղաքական գործիչներին կարելի է ճանաչել խոսքի առանձնահատկություններով, օրինակ, շիզոիդներն ավելի շատ են ստեղծագործում, Էպիլեպտոիդներն ավելի մանրամասն, առարկայական են խոսում:
Լրագրողի այն հարցին, թե ինչ տիպի են ՀՀ երեք նախագահները` Սամվել Խուդոյանը ուղղակիորեն չի պատասխանել` նկատելով, որ որևէ տիպի առաջնորդի ի հայտ գալը կապված է նաև տվյալ ժամանակաշրջանի հետ:
«Հեղաշրջումների ժամանակ ի հայտ են գալիս գիտնականներ, ուժեղ միտք ունեցող մարդիկ, ինչպիսին էր մեր հեղաշրջման դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը: Հեղափոխություններին հաջորդող համեմատաբար հանգիստ շրջանում հայտնվում են ղեկավարման կազմակերպչական ուժ ունեցող մարդիկ, օրինակ, Լենինին հաջորդեց Ստալինը», – ասել է Խուդոյանը:
Թե ինչպիսին կլինի մեր հաջորդ առաջնորդը, Սամվել Խուդոյանը չի պատասխանել` նշելով, որ դա հնարավոր է ասել միայն լուրջ ուսումնասիրություններ ու իրավիճակի վերլուծություններ անցկացնելու դեպքում:
«Ամերիկայում, օրինակ, հոգեբանները կանխատեսել էին, որ Բուշը կգա, կհարձակվի Իրաքի վրա, քանի որ նա ուներ հորից առաջ անցնելու մղում»,- ասել է հոգեբանը: