Թուրքիայի Ստամբուլ քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է պայթյունին հաջորդած հրդեհի պատճառով, հայտնում է Hurriyet-ը:
Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ին:
Նախնական տվյալների համաձայն պայթյունի հետևանքով սպանված կանայք սրճարանի աշխատակիցներ են եղել:
Իրավապահ մարմիններն այժմ պարզում են միջադեպի պատճառները: