Ռուսաստանյան Տյումեն քաղաքի «Ռոշչինո» օդանավակայանից հեռանալուց որոշ ժամանակ անց` 45 կմ-ի վրա, վթարի է ենթարկվել ATR-72 մակնիշի ինքնաթիռը: Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, տեղի ժամանակով 07:50-ին:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` ինքնաթիռում եղած 43 անձանցից 32-ը զոհվել են, 11-ին հաջողվել է փրկվել: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Ինքնաթիռի անձնակազմի անդամներից և ոչ ոք չի փրկվել:
Ներկայումս արդեն վիրահատվել են 7 տուժածներ, ևս 5-ը վիրահատականում են, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: