Home / Տեսանյութեր / Դիանայի զգեստը վաճառվել է $108 հազարով, Հյուսթոնի ականջօղերը` $2880

Դիանայի զգեստը վաճառվել է $108 հազարով, Հյուսթոնի ականջօղերը` $2880

Բեվերլի Հիլզում տեղի ունեցած «Հոլիվուդի լեգենդները» աճուրդի ժամանակ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի զգեստը վաճառվել է 108 հազար դոլարով:

Մոդելյեր Քեթրին Ուոքերի կողմից ստեղծված այս զգեստը արքայադուստրը կրել  է

1992 թվականին` պաշտոնական ընդունելություններից մեկի ժամանակ: Զգեստի մեկնարկային գինը 80-100 հազար դոլար էր:

Դիանայի զգեստից բացի, աճուրդի էին հանվել նաև վերջերս իր մահկանացուն կնքած աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի որոշ անձնական իրեր, այդ թվում` նրա համերգային զգեստներն ու զարդերը:

Որոշ իրերի վերջնական գինը 5 անգամ գերազանցել է մեկնարկայինը: Օրինակ, այն ականջօղերը, որ երգչուհին կրել է «Թիկնապահը» ֆիլմում, վաճառվել են 2880 դոլարով, այն դեպքում, երբ դրանց մեկնարկային գինը 600-800 դոլար էր: