«Իհարկե, գոյություն ունեցող ստատուս-քվոն (Ղարաբաղի հարցում) չի կարող հավերժական լինել: Բանակցությունների հերթական փուլից հետո մենք հայտարարություններ ենք լսում այն մասին, որ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում սպառազինության վրա»: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Բաքվում անցկացվող «Եվրոնեսթի» Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, «Դաշնակցության» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով` հակամարտության լուծման հարցում Հայաստանը պատրաստ է զիջումների. «Եթե երկու կողմերն էլ զիջումների գնան և եթե դրանք բերվեն միացյալ ձևի, հինախնդրի լուծումը ընդամենը մի քանի շաբաթ կզբաղեցնի: Կարծում եմ, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն կա»: