Home / Տեսանյութեր / Սթիվ Ջոբսին կմարմնավորի Էշտոն Քաչերը

Սթիվ Ջոբսին կմարմնավորի Էշտոն Քաչերը

Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին «Ջոբս» կենսագրական ֆիլմում գլխավոր դերը կստանձնի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրի նախկին ամուսին Էշտոն Քաչերը:

Ֆիլմի ռեժիսորը Մայքլ Ստեռն է: Նկարահանումները կմեկնարկեն մայիսին:

«Ջոբսը» անկախ նախագիծ է, որը կապված չէ խոշոր հոլիվուդյան ստուդիաների հետ. ֆինանսավորման համար պատասխանատու է մասնավոր ներդրողը: Միաժամանակ, Sony-ն Ջոբսի մահից անմիջապես հետո գնել է նրա կենսագրության էկրանավորման իրավունքները: Գործարքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Sony-ն ավելի քան 1 մլն դոլար է ներդրել: