Home / Տեսանյութեր / Քաղցկեղով տառապող աղջիկների համար ճաղատ բարբիներ կստեղծեն

Քաղցկեղով տառապող աղջիկների համար ճաղատ բարբիներ կստեղծեն

Mattel ընկերությունը հայտարարել է Բարբի տիկնիկների շարքը նորերով լրացնելու մտադրության մասին, որոնց առնաձնահատկությունը մազերի բացակայությունը կլինի: Նոր տիկնիկը «Բարբիի ընկերուհի» անունը կկրի և կօգնի քիմիոթերապիայի հետևանքով մազերից զրկված երեխաներին հաղթահարել բարդույթները:

Տիկնիկի հետ վաճառվելու են նաև մի քանի կեղծամներ և տարբեր աքսեսուարներ:

Նոր տիկնիկը կտարածեն հիվանդանոցներում և հիմնականում այն երեխաների շրջանում, որոնք մազաթափություն առաջացնող բուժում են ստանում:

«Մենք ուզում ենք, որ աղջիկներն իմանան, որ իրենց ինքնագնահատականը չպետք է կախված լինի մազերից, որ անգամ առանց դրա նրանք գեղեցիկ են»,-պարզաբանում են հեղինակները: