Ֆրանսիայի իշխանությունները երկրից վտարել են ազգությամբ թուրք հոգևորական Յուսուֆ Յուքսելին «ծայրահեղ իսլամական հայացքների» համար, հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը: Հոգևորականի հետ մեկտեղ նույն պատճառաբանությամբ երկրից արտաքսել են նաև 4 այլ անձանց, ովքեր ծագումով Թունիսից և Սաուդյան Արաբիայից են եղել:
Համաձայն Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության, Յուսուֆ Յուքսելը «հրեա ժողովրդի և Արևմուտքի մարդկանց» նկատմամբ ատելություն է սերմանել, ինչպես նաև պայքարել է «կանանց հասարակությունից մեկուսացնելու համար»:
Հաղորդագրության մեջ Ֆրանսիայի ՆԳՆ-ն նշում է, որ չի հանդուրժելու ծայրահեղ իսլամական գաղափարները երկրում:
Թուրքիայի Կրոնական հարցերի տնօրինությունը, իր հերթին, նշել է, որ Յուքսելը Թուրքիայում պաշտոնապես գրանցված հոգևորական չի եղել: