2012 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելած արտասահմանցիների թիվը աճել է 39,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է civil.ge-ն` հղում կատարելով երեկ հրապարակված երկրի Ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
Վրաստանի ՆԳՆ տվյալների համաձայն, 2012-ի հունվար-մարտ ամիսներին ամենից շատ Վրաստան են այցելել մարդիկ Թուրքիայից` 14,7%, Ադրբեջանից` 10,7%, Հայաստանից` 6,8% և Ռուսաստանից` 2,6%:
Ռուսաստանից այցելուների թվի կտրուկ աճը 2011 թվականի համեմատ, կապված է եղել այն փաստի հետ, որ փետրվարի վերջին Վրաստանը միակողմանի չեղյալ է համարել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Միայն մարտ ամսվա ընթացքում Վրաստան են այցելել 6192 Ռուսաստանի քաղաքացիներ:
2012 թվականին աճել է նաև այցելուների քանակը Իրանից` կազմելով 9000 մարդ: Իրանի հետ վիզային ռեժիմը նույնպես չեղյալ է համարել 2011 թվականի հունվարից: