Այսօր Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների ապամոնտաժման նպատակ ունեցող 3 բրիգադներին ավելացել է 4-րդը: Այս մասին ակտիվիստները նամակով տեղեկացրել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
4-րդ բրիգադում ընդգրկված են հետևյալ անձինք.
1. Անտոնյան Գուրգեն – դերասան
2. Բալայան Վարդան – երաժիշտ
3. Գրիգորյան Սուրեն – գրող, իրավաբան
4. Կիվրյան Արգիշտի – «Atmtoday» լրատվական գործակալության համակարգող
5. Մանասյան Նվարդ – կրթության մասնագետ
6. Մովսիսյան Արտակ – պատմաբան
7. Մուրադյան Զարուհի – նկարիչների միության անդամ, նկարչուհի
8. Ճաղարյան Հակոբ – պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար
9. Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ
10. Ֆարադյան Գագիկ – «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն
Նամակի հեղինակները նշում են, որ ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։
Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի պուրակում տաղավարների պահպանությունը Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը պահանջում է ոստիկանապետից ապահովել վերոնշյալ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ինչպես նաև պահանջում է ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության նախաձեռնող խումբը նմանատեիպ պահանջներ էր ներկայացրել նաև նախորդ շաբաթ: Այս շաբաթվա ընթացքում բրիգադներին դեռևս չի հաջողվել ապամոնտաժել կրպակները: