Վլադիմիր Ժիրինովսկին հաղթել է Ուրալի «դեբիլ բնակչության» վերաբերյալ դատական գործը: Պերմի բնակիչ, գործարար Ալեքսեյ Ռեուտովը չի կարողացել բարոյական վնասի փոխհատուցում ստանալ Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդից Ուրալի բնակչության հասցեին արված վիրավորական արտահայտությունների դիմաց:
«Պերմի Սվերդլովսկի շրջանի դատարանը, վճռի համաձայն, հրաժարվել է բավարարել հայցը»,- Ռեուտովի խոսքերն է փոխանցում «Վզգլյադ» պարբերականը: Նրա խոսքով` իրեն հայտնի նման վճռի պատճառները:
«Ժիրինովսկին վերջին դատական նիստի մասին պատշաճ կերպով ծանուցվել էր: Սակայն անգամ նրա ներկայացուցիչները չկային: Միայն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ներկայացուցիչներն էին: Կարծում եմ` շրջանային դատարանի վճիռը կարելի է բողոքարկել»,- ասել է Ռեուտովը:
Հունվարին իրավաբան Ալեքսեյ Ռեուտովը իր արժանապատվությունը վերականգնելու նպատակով դիմել էր դատարան` բողոքելով Ժիրինովսկու դեմ: Իրավաբանն այսպես էր արձագանքել ինտերնետում հայտնված այն տեսանյութին, որում քաղաքական գործիչը Ուրալի բնակիչներին «դեբիլ» է անվանում:
«Ուրալ, ուրալ, ուրալ: Այնտեղ մեծ քանակությամբ հումք կա հողի տակ: Սա մթերային երկիր է: Այնտեղ հսկայական մագնիսական դաշտ կա: Այնտեղ առհասարակ դեբիլ բնակչություն է: Այնտեղ դեբիլներ են ապրում: Պերմից մինչև Եկատերինբուրգ` այդ բնակչությունը դեբիլ է: Այն, միգուցե և առողջ է, բայց եթե դիտարկենք ինտելեկտը, կհասկանանք, որ նրանք ծայրահեղ ապուշ են»,- հայտարարել էր Ժիրինովսկին: