Հայաստանի կառավարությունը 2012 թվականի առաջին եռամսյակում ամբողջությամբ կատարել է հարկային և մաքսային հավաքագրման, ինչպես նաև սոցիալական ապահովության վճարների ծրագրերը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։ Այսպիսով, ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, և համոզված եմ, որ այս տեմպը մինչև տարեվերջ կպահպանենք», – ասել է վարչապետը։