Ամերիկյան Վայոմինգ նահանգում գտնվող Բուֆորդ քաղաքը, որտեղ ընդամենը մեկ մարդ է բնակվում, 900 հազար դոլարով վաճառվել է աճուրդից:
Փոքրիկ քաղաքի միակ բնակիչն ու ինքնահռչակ քաղաքապետ Դոն Սեմոնսը որոշել էր փոխել բնակության վայրը, իսկ իր սեփականությունը աճուրդի դնել: Աճուրդը կայացել է ապրիլի 5-ին:
Սեմոնսը Բուֆորդում անցկացրած տարիները իր և իր ընտանիքի համար «հիանալի ժամանակաշրջան» է անվանել, սակայն փաստել է, որ իր բոլոր հարազատները տեղափոխվել են այլ վայրեր, իսկ ինքը, հավանաբար, ստիպված կլինի թոշակի անցնել: Բուֆորդ քաղաքը հիմնվել է 19-րդ դարավերջին:
1980-ականներին Բուֆորդ տեղափոխված Սեմոնսի ղեկավարման տարիներին նրան են պատկանել բենզալցակայան և առաջին անհրաժեշտության պարագաների խանութ: Բացի դա, քաղաքում ԱՄՆ փոստի կետ կա, որը նույնպես եկամուտ է բերում նրան:
Բուֆորդի երկու վիետնամցի գնորդները ստացան 4 հեկտար հող, ավտոկանգառ և 5 կառույցներ, այդ թվում` բնակելի տուն` երեք ննջարաններով, և դպրոցի շենք: