Ռուսաստանյան Վորկուտա քաղաքում ձերբակալվել է սեփական մոր սպանությունը պատվիրած 16-ամյա աղջիկը: Աղջկա մոտ իր հարազատ մարդուն «վերացնելու» ցանկություն է առաջացել այն պատճառով, որ մայրը փորձում էր վերահսկել իր անձնական կյանքը: Մոր սպանությունը պատվիրած աղջկան ոստիկանությանն է հանձնել նրա իսկ կողմից վարձված մարդասպանը:
16-ամյա Վալերիան, ով բժշկական քոլեջի ուսանողուհի է, ինքնուրույն է գտել մարդասպանին, քննարկել պայմանները և խոստացել գործի ավարտից հետո նյութական պարգևատրում: Ըստ պայմանավորվածության` մոր սպանությունը պետք է իրագործվեր հոր բացակայության ժամանակ:
Սակայն սպանությունը կանխվել է: «Վարձու մարդասպանը» աղջկա մտադրության մասին հաղորդել է ոստինությանը և նրան ձերբակալել են:
Աղջիկը հարցաքննության ընթացքում ասել է, որ ցանկանում էր սպանել մորը, քանի որ նա խառնվում էր իր անձնական կյանքին: «Մայրը փորձում էր վերահսկել աղջկան և հավանություն չէր տալիս նրա վարքին,-հետաքննչական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Life News-ը: Հարցաքննության ընթացքում աղջիկը հաստատել է, որ հենց դա էր պատճառ հանդիսացել իր որոշման համար»: