10-ամյա կոլումբիացի աղջնակը առողջ դուստր լույս աշխարհ բերելուց հետո դարձել է աշխարհի ամենաերիտասարդ մայրերից մեկը:
Աղջիկը երկրի հյուսիսում գտնող Լա Գուախիրա թերակղզում բնակվող Վայու ցեղախմբի անդամ է:
Այժմ մայրն ու 2 կգ կշռող երեխան նորմալ առողջական վիճակում են:
Չնայած կոլումբիական ոստիկանությունը կարող էր մեղադրել նորածնի հորը անչափահաս երեխայի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, սակայն երկրի սահմանադրությունը որոշակի ինքնավարություն է երաշխավորում Վայու ցեղի համար:
Այն թույլ է տակիս ցեղին պահպանել իր ինքնավարությունը և որոշակի մշակութային ժառանգությունը, որի մեջ է մտնում բավական փոքր հասակում երեխաներ լույս աշխարհ բերելը:
Այդուհանդերձ, համայնքը չի հաստատում երեխայի հոր ինքնությունը: Որոշ կոլումբիական պարբերականներ գրում են, որ 10-ամյա աղջկան հղիացրել է 15-ամյա մի երիտասարդ: Այլ աղբյուրների հաղորդմամբ` հայրը 30 տարեկան տղամարդ է: