Տուլայի շրջանում շարունակվում է Գեղամ Սարգսյանի տան վրա իրականացված հարձակման գործով հետաքննությունը: Հարձակման ընթացքում 52-ամյա տղամարդը իր հարազատներին պաշտպանելով` դանակահարել էր 3 հանցագործների, ովքեր մահացել են, ևս մեկը փախուստի էր դիմել:
Այսօր տեղեկություններ են հայտնվել, որ հարձակման վերջին մասնակիցը ձերբակալված է: Ըստ Life News-ի` հենց նա էր ատրճանակով սպառնացել 7 ամսեկան երեխային:
«Մենք մասնակցեցինք այդ տղամարդու ճանաչման գործընթացին: Իմ հարսը` Էդիտան ճանաչեց մեր Բելոչկայի քունքին ատրճանակը դրած տղամարդուն», – կայքը մեջբերում է գործարարի դստեր`Մարինա Ղազարյանի խոսքերը: Գեղամ Սարգսյանի բարեկամների խոսքով` տղամարդուն հենց այդ արարքն էր ստիպել դանակ վերցնել:
Ոստիկանությունը, սակայն, չի հաստատել 4-րդ հանցագործին բերման ենթարկելու փաստը: Հետաքննությունը դեռևս չի բացառում այն վարկածը, որ տղամարդը դանակահարելով երեք հանցագործների և վիրավորելով 4-րդին, գերազանցել է ինքնապաշտպանության թույլատրելի նորմերը:
Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «երկու և ավելի անձանց» սպանություն հոդվածով: Այս հոդվածով առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Սակայն փորձագետները նշում են, որ նման դեպքերում քրեական գործ հարուցելը սնադարտ գործընթաց է, ավելի ուշ այն կփոփոխվի:
Տղամարդու մեղավորության աստիճանը պետք է պարզի վնասվածքների դատաբժշկական փորձաքննությունը: