Ֆիզիկոս Վազգեն Ղազարյանի հեղինակացած Մեծ Հայքն ըստ «Աշխարհացոյց»-ի քարտեզը առանց հեղինակի թույլտվցության օգտագործվել է ՀՀԿ նախընտրական տեսահոլովակում: Այս մասին Epress.am-ին հայտնել է Վազգեն Ղազարյանը: Քարտեզը տեղադրված է hy.wikipedia.org կայքում, և դրա տակ նշված է հեղինակի անունը:
Ղազարյանն ասել է, որ քարտեզը պատրաստել է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ օգտագործել այն, սակայն դեմ է քարտեզի կոմերցիոն նպատակներով օգտագործմանը, այն էլ` ՀՀԿ տեսահոլովակում:
«Ինձ չեն դիմել` ստանալու համար քարտեզի օգտագործման թույլտվություն: Ես սա դիտում եմ որպես հեղինակային իրավունքի ոտնահարում և պահանջում եմ ՀՀ պատկան մարմիններից միջոցներ ձեռնարկել և պատժել իմ իրավունքը խախտողներին», – ասել է Վազգեն Ղազարյանը: