Ներկայումս Վրաստանի բանտերում պատիժ են կրում այլ երկրների քաղաքացի հանդիսացող 345 դատապարտյալներ, որոնց մեծ մասը ադրբեջանցիներ են, հայտնում է newcaucasus.com-ը:
«Հանրային տեղեկատվության տվյալների բազան» (IDFI), հղում կատարելով վիճակագրական վարչությանը, հաղորդում է, որ Վրաստանի բանտերում պատիժ են կրում Ադրբեջանի 70, Ռուսաստանի 62, Թուրքիայի 53, Հայաստանի 40, Բանգլադեշի 29, Իսրայելի 17, Ուկրաինայի 14, Իրանի 9, Հունաստանի 8. Ուզբեկստանի 5, Հնդկաստանի 4, Ղազախստանի 4, Կամերունի 3, Պակիստանի 3, Մարրոկոյի 2, Ֆրանսիայի 2, Սիրիայի 2, Ալժիրի 2 քաղաքացիներ: Վրաստանում մեկական բանտարկված քաղաքացի ունեն Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Կանադան, Կոնգոն, Լիտվան, Նեպալը, Նիդերլանդները, Պաղեստինը, Սոմալին, Տաջիկստանը, և Թունիսը:
Կալանավորվածներից 35-ը կանայք են: