Home / Հայաստան / Տիգրան Խզմալյանի կինն ընդգրկված է ՀՀԿ-ի ցուցակում

Տիգրան Խզմալյանի կինն ընդգրկված է ՀՀԿ-ի ցուցակում

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինը` Նարինե Միրզոյանը (Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր), ընդգրկվել է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Նշենք, որ Նարինե Միրզոյանը ցուցակում ընդգրկված է 166 համարի տակ:

Թերթի թղթակցի հետ զրույցում ռեժիսորը հաստատել է այս տեղեկությունը և ասել, թե իր կնոջը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել են առանց նրա գիտության:

«Այդ բացատրությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե չլիներ մի «աննշան» հանգամանք. Նարինե Միրզոյանն այսօր էլ շարունակում է ընդգրկված մնալ ՀՀԿ համամասնական ցուցակում և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Ի դեպ, տիկին Միրզոյանը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել 2010 թվականին, իսկ ամբիոնի վարիչ` 2011-ին: Այս տեղեկության աղբյուրը հենց ինքն է` Տիգրան Խզմալյանը», – գրում է օրաթերթը: