Home / Տեսանյութեր / ԱՄՆ-ում կարող են տուգանել մերկ սպասուհիներին

ԱՄՆ-ում կարող են տուգանել մերկ սպասուհիներին

Ամերիկյան Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքի ոստիկանությունը սպառնացել է տուգանել մերկ վիճակում կամ ներքնազգեստով տան մաքրման ծառայություններ առաջարկող ընկերության սեփականատիրոջն ու աշխատակցուհիներին: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարծում են, որ գործակալության գործունեությունը սեքսուալ ուղղվածություն ունի, հետևաբար ընկերությունը պետք է ինտիմ ծառայությունների մատուցման համար համապատասխան թույլտվություն ստանա:

Ընկերության սեփականատերը, ով պատվիրատուների տներ է ուղարկում մերկ կամ կիսամերկ հավաքարար աղջիկների, հայտարարել է, որ իր բիզնեսը բացարձակ կապ չունի սեքսուալ բնույթի ծառայությունների հետ: Նրա խոսքով` իր աշխատակցուհիները սեռական կապի մեջ չեն մտնում հաճախորդների հետ, քանի որ այդ կետը արգելվում է նրանց պայմանագրերում և գործակալության փաստաթղթերում:

Ըստ պատվիրատուի ցանկության` աղջիկը կարող է մաքրել բնակարանը ինչպես ամբողջությամբ մերկ, այնպես էլ` կիսամերկ կամ ներքնազգեստով: Եթե պատվիրատուն  մատով անգամ դիպչի նրան, հավաքարարին օգնության կհասնի թիկնապահը: