Ապրիլի 11-ին Մոսկվայում սպանվել է ադրբեջանցի հայտնի իսլամիստ գործիչ Մեթին Մեհթիևը, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով իրավապահ մարմինների սեփական աղբյուրներին:
Life News-ի տեղեկությունների համաձայն, մոսկովյան ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: 33-ամյա Մեթին Մեխթիևը, ով ավելի վաղ ղեկավարում էր Ռուսաստանում Իսլամիստական մշակութային կենտրոնի միջազգային բաժինը, սպանվել է ապրիլի 10-ի` լույս 11-ի գիշերը: Նրա դանակահարված մարմինը հայտնաբերվել է իր բնակարանի մոտակայքում:
«Ինտերֆաքսի» տվյալների համաձայն` տղամարդը դուրս էր եկել տանից սնունդ գնելու, այնուհետև կանգնել էր մուտքի մոտ` սպասելով կնոջը և իր երկու ամսեկան երեխային: Այդ պահին հանցագործը դանակով հարվածել է Մեհթիևի պարանոցին, այնուհետև այլանդակել է դեմքը:
vainahsveras կայքը, որը առաջիններից էր հայտնել դեպքի մասին, գրել է, որ ականատեսների վկայությամբ տղամարդու վրա հարձակում գործած անձինք 5-ն են եղել, որոնց թվում նաև աղջիկ կար: