Ամերիկահայ հայտնի գործարար Ջերարդ Գաֆեսճյանը մեղադրել է իր ընտանիքի հիմնադրամի բազմամյա տնօրեն Ջոն Ջոզեֆ Ուոթերսին իրենից և իր ընկերությունից միլիոնավոր դոլարներ հափշտակելու մեջ, գրում է Star Tribune-ը:
Ներկայումս Ֆլորիդա նահանգում 86-ամյա Գաֆեսճյանի մեղադրական հայցը պատասխանն էր նախորդ ամիս Ջոզեֆ Ուոթերսի կողմից իր դեմ դատարան ներկայացված մեղադրականին:
Ուոթերսի` ընդդեմ իր ղեկավարի ներկայացված հայցում ասվում էր, որ Գաֆեսճյանը տարիքի հետ ավելի ու ավելի պարանոյիկ է դարձել, միաժամանակ` ժլատ է ու հիշաչար և իր ու մյուս աշխատակիցներից խաբեության միջոցով 5 մլն դոլար է կորզել:
Գաֆեսճյանը, իր հերթին, պատասխան հայց է ներկայացրել Ուոթերսի և նրա կնոջ` Չերի Քուն Ուոթերսի դեմ:
«Ուոթերսը դատական գործ է սկսել իմ դեմ, որպեսզի արդարացնի Գաֆեսճյան հիմնադրամից ապօրինաբար փողեր կորզելու փաստը», – ասված է հայցում: