Ինչո՞ւ է ԱԺ օլիգարխ պատգամավոր, 7-րդ ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանն իր թանկարժեք ավտոմեքենաները փոխարինել 12 հազար դոլարանոց «Սմարթ» ֆիրմայի ավտոմեքենայի հետ: Այս հարցը Ալեքսանյանին է ուղղել «Ժողովուրդ» օրաթերթը, ով երեկ գրել էր պատգամավորի նոր մեքենայի մասին:
«Ազիզ ջան, ինձ փող ո՞րտեղից։ Որ փող ունենայի, տենց փոքր ավտո չէի քշի։ Հենա նկարել, տպել էիք, սաղ էլ տեսան։ Որ փող ունենայի, հաշվեհամար չէի բացի, որ մարդիկ փող փոխանցեն՝քարոզարշավ անեմ։ Ես էլ գործարար չեմ ու խնդրում եմ՝ «Արդշինինվեստբանկ»-ի հաշվեհամարս տպեք թերթում, որ մարդիկ իմանան, օգնեն ինձ։ Ու նախապես շնորհակալություն բոլոր օգնողներին», – ասել է Ալեքսանյանը:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվում, նա շաքարավազի մենաշնորհային ներկրողն է, «Երևան Սիթի» սուպերմարկետների սեփականատերը: Նախորդ ամիս Ալեքսանյանը հայտարարել է, որ այդ բիզնեսներն իրականում իր կնոջն են պատկանում: