Ապրիլի 11-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Մարտի 7-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է երեք տեղով և 598 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 47-րդ հորիզոնականը:
Armfootball.com-ի փոխանցմամբ` աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի հավաքականը, երկրորդը գերմանացիներն են, որոնք բարձրացել են մեկ հորիզոնականով, երրորդը` ուրուգվայցիները, չորրորդը` հոլանդացիները, հինգերորդը` պորտուգալացիները:
ԱԱ-2014-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված թիմերը զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները` Դանիան ` 9-րդ, Իտալիան ` 12-րդ, Չեխիան` 26-րդ, Բուլղարիան` 96-րդ, Մալթան` 150-րդ:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը` ապրիլի 11-ի դրությամբ.
1 (1). Իսպանիա — 1742 (միավոր)
2 (3). Գերմանիա — 1345
3 (4). Ուրուգվայ — 1309
4 (2). Հոլանդիա — 1207
5 (7). Պորտուգալիա — 1190
6 (6). Բրազիլիա — 1165
7 (5). Անգլիա — 1132
8 (10). Խորվաթիա — 1114
9 (11). Դանիա — 1069
10 (8). Արգենտինա — 1066
11 (12). Ռուսաստան — 1049
12 (9). Իտալիա — 1041…
26 (29). Չեխիա — 798…
47 (44). Հայաստան — 598…
49 (49). Ուկրաինա — 589…
53 (47). Էստոնիա — 574…
68 (69). Բելառուս — 494…
74 (78). Լատվիա — 465…
69 (67). Ուզբեկստան — 493…
89 (91). Լիտվա — 383…
95 (74). Վրաստան — 360…
96 (85). Բուլղարիա — 354…
110 (116). Ադրբեջան — 305…
131 (145). Տաջիկստան — 255..
137 (142). Ղազախստան — 243…
142 (143). Մոլդովա — 222…
143 (166). Թուրքմենստան — 222…
150 (148). Մալթա — 161…
195 (192). Ղրղզստան — 29…