Բժիշկ Երվանդ Կարապետյանը Հանրային հեռուստատեսության շենքի մոտ այսօր ժամը 12:00-ից պիկետ է անցկացնում:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արման Վեզիրյանը` hեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները դուրս են եկել, պահանջել Կարապետյանի անձնագիրը, գրանցել են անձնագրային տվյալները և հեռացել են:
Երվանդ Կարապետյանն իր նախաձեռնությամբ Հ1-ից պահանջում է ցուցադրել Տիգրան Պասկևիչյանի ու Արա Շիրինյանի «Հայաստանի կոսված գարունը» և «Ա1+» հեռուստաընկերության կողմից պատրաստված «Օրագիր» ֆիլմերը, որոնք պատմում են մարտի 1-ի մասին:
Կարապետյանը նշում է, որ հավատում է` դա կկանխի «Մարտի 1-ի» կրկնությունը:
Կարապետյանը նաև պահանջում է Հ1-ի եթերով հեռարձակել Տիգրան Խզմալյանի «Հայաստան մինուս – Ա1 պլյուս» ֆիլմը:
Հիշեցնենք, որ Հ1-ի դիմաց Կարապետյանն արդեն 2-րդ ակցիան է անցկանում: Նախորդ ակցիան բժիշկը կազմակերպել էր մատի 31-ին, սակայն ոստիկանները նրան տեղափոխել էին հոգեգուժարան` հայտարարելով, որ ահազանգ են ստացել, որ նա հոգեկան շեղումներ ունի:
Հոգեբույժները հերքել էին ոստիկանների վարկածը, որից հետո Կարապետյանն ազատ էր արձակվել:
Առաջին պիկետի ժամանակ Կարապետյանը ձեռքին հետևյալ պաստառներն ուներ` «Հանրայինը խախտում է օրենքը», «Ապահովեք բազմակողմանի լուսաբանում», ինչպես նաև Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի նկարով պաստառ, որի վրա գրված էր` «Վերադարձնենք եթերը Միշիկից»:
Լուսանկարը և տեսանյութը` Արման Վեզիրյանի