Երրորդ անգամ ՌԴ նախագահի պաշտոնում ընտրված Վլադիմիր Պուտինը «խելամիտ» է համարում երկրի գերագույն պաշտոնում երկու ժամկետից ոչ ավելի ընտրվելու հարցում արգելք դնելու առաջարկը: Նման հայտարարությամբ Պուտինը հադես է եկել երկրի խորհրդարանում` պատասխանելով Պետդումայի պատգամավորի հարցին:
«Մենք հասուն մարդիկ ենք, մենք հասկանում ենք, ինչի մասին ենք խոսում: Օրենքը հետադարձ ուժ չունի, ես հնարավորություն ունեմ աշխատելու հիմա, և հաջորդ ժամկետի ընթացքում ևս»,-հայտարարել է Պուտինը: Նրա խոսքով` այդ հարցը պետք է քննարկվի Պետդումայի բոլոր խմբակցությունների հետ: