Home / Տեսանյութեր / Ժիրինովսկին առաջարկում է Զյուգանովին Լենինի կողքին թաղել

Ժիրինովսկին առաջարկում է Զյուգանովին Լենինի կողքին թաղել

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չորեքշաբթի Պետդումայում կառավարության աշխատանքի հաշվետվության քննարկման շրջանակներում ելույթ ունենալիս առաջարկել է «պատմական հաշտություն» կազմակերպել, որի շրջանակներում կարող են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի դամբարանում տեղ գտնել Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի համար:

«Ես առաջարկում եմ պատմական հաշտություն ստորագրել ապրիլի 12-ին և մեր տոնը` ռուսաստանի օրը, նոր բովանդակությամբ լցնենք: Եկեք պարգևատրենք կոմունիստներին: Ես առաջարկում եմ, որպեսզի նրանք այլևս չանհանգստանան, խոստանանք Գենադի Անդրեևիչին, որ մենք իրեն դամբարան կտեղափոխենք` Լենինի կողքին»,- հայտարարել է Ժիրինովսկին, ով ելույթ էր ունենում անմիջապես Զյուգանովից հետո:

«Մենք զայրացնում ենք կոմունիստներին նրանով, որ կվերացնենք դամբարանն ու Լենինին: Մենք իր տեղում կթողենք թե Դամբարանը, և թե Լենինին: Եվ այնտեղ ևս մեկ տեղ կլինի Զյուգանովի համար: Եվ նախապես գրել Դամբարանի վրա. «Լենին-Զյուգանով»: Կարելի է արագացնել-ապրիլի 22-ին` Լենինի ծննդյան օրը նրան տեղափոխել այնտեղ»,-հայտարարել է Ժիրինովսկին` հավելելով, որ դամբարանի երրորդ տեղը կարելի է թողել իր  համար»: «Ես դեմ չեմ»,- եզրափակել է Ժիրինովսկին: