Home / Հայաստան / «Ընտրովի հայրենազեղումը զզվելի է». Պետրոս Ղազարյանը` ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին

«Ընտրովի հայրենազեղումը զզվելի է». Պետրոս Ղազարյանը` ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին

Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը Facebook-ի իր էջում անդրադարձ է կատարել Գյումրիում երեկ տեղի ունեցած իրադարձություններին, երբ մի խումբ մարդիկ խանգարել են «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանին ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել:

«Երբ «Ոսկե Ծիրանը» թուրքական և ադրբեջանական ֆիլմեր է ցուցադրում և նույնիսկ մրցանակներ տալիս, ոչ մի «հայրենասեր» վրա չի տալիս, իսկ երբ Գեորգի Վանյանն էր փորձում նույնն անել, քիչ էր մնում վերջինիս խարույկի վրա այրեին: Վանյանն աչքիս լույսը չի, բայց ընտրովի հայրենազեղումը իսկականից զզվելի է», – գրել է Ղազարյանը:

Facebook-ի օգտատերերից մեկի դիտարկմանը, թե աննամուսություն է ցուցադրել մի երկրի ֆիլմեր, որի հետ պատերազմի մեջ ես ու որի բնակիչները` սկսած մշակույթից, վերջացրած իրենց մայրական կաթով, ատում են քեզ, Ղազարյանն արձագանքել է.

«Եթե աննամուսություն է, ուրեմն բոլոր դեպքերում է այդպես, ոչ թե միայն այն դեպքում, երբ պետությունը չի հովանավորում»: