Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է քաղաքային տրանսպորտի կոմիտեի որոշումը և արգելել է հասարակական տրանսպորտում տեղադրել «միասեռականությունից բուժելու» պատրաստակամություն հայտնող քրիստոնեական խմբի գովազդը:
Ջոնսոնը պարզաբանել է, որ այս գովազդային շարքը վիրավորական կլիներ ԼԳԲԹ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, թրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչների համար և տպավորություն կստեղծեր, որ «միսեռականությունը հիվանդություն է»:
«Կենսական խնդիրների ֆոնդ» կրոնական կազմակերպությունը ցանկացել էր երկու շաբաթով իր գովազդային «Բացառիկ ուղղիչ թերապիա գեյերի համար» պաստառները տեղադրել քաղաքային ավտովուսներում:
Լոնդոնի տրանսպորտի կոմիտեի որոշմանը հաջորդել է ֆոնդի բողոքը, որը մեղադրել է քաղաքային իշխանություններին գրաքննության մեջ: