Չինաստանում «Տիտանիկ 3D» ֆիլմից կտրել են դերասանուհի Քեյթ Ուինսլեթի հետ մերկ տեսարանը, ֆիլմի հայտնի դրվագում երևում է միայն դերասանուհու գլուխը:
«Քանի որ 3D էֆեկտները չափազանց ռեալիստական են, մենք մտավախություն ունեինք, որ հանդիսատեսներից ոմանք կփորձեն ամեն ինչին ձեռքով դիպչել, իսկ դա կխանգարի մյուսներին հանգիստ դիտել ֆիլմը: Որպեսզի խուսափենք սրահում հնարավոր կոնֆլիկտներից և ստեղծենք հանգիստ, քաղաքակիրթ միջավայր, որոշեցինք կտրել այն դրվագները, որտեղ մերկ տեսարաններ կան»,- պարզաբանել է Չինաստանի կինոյի, ռադիոյի և հեռուստատեսության պետական վարչությունը: