Home / Տեսանյութեր / Nokia-ն ներկայացրել է իր ամենաէժան բջջային հեռախոսը

Nokia-ն ներկայացրել է իր ամենաէժան բջջային հեռախոսը

Ֆիննական Nokia կոնցերնը ներկայացրել է իր ամենաէժան բջջային հեռախոսը: Այն նախատեսված է նոր զարգացող շուկաների համար և արժենալու է ընդամենը 21 դոլար: Այս մասին հայտնել է Nokia-ի հարավաֆրիկյան ներկայացուցչության նախագահ Ջեյմս Ռուտերֆուրը:

Հեռախոսը սև և սպիտակ էկրան ունի`չափազանց փոքր տրամաչափի, կան մի քանի խաղեր և 250 հաղորդագրության համար նախատեսված հիշողություն, ինչպես նաև ռադիոընդունիչ: The Inquirer-ի փոխանցմամբ` մեկ անգամյա լիցքավորումը բավարար է, որպեսզի հեռախոսը 27 օր աշխատի: Ըստ ամենայնի` այս ժամկետին հնարավոր է հասնել հեռախոսով չխոսելու դեպքում:

Nokia 103-ը առաջինը կհայտնվի Նիգերիայում: «Nokia-ն ձգոտւմ է մոբիլիզացնել նոր սերնդին և վստահ լինել, որ նրանց հասանելի է բջջային տեխնոլոգիաների առավելությունները»,- հայտարարել է Ռուտերֆուրը: