Ոստիկանությունը հետաքննում է երեկ Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ներկայացուցիչներ, պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուսամյանին և Բաբկեն Գարոյանին:
Ոստիկանությունը նշում է, որ ապրիլի 15-ին, ժամը 19.30-ին ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանը Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում ծեծի ենթարկվելու մասին հաղորդում է տվել:
Նույն օրը, ժամը 19.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից ոստիկանության հաղորդում է ստացվել, որ քթի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բաբկեն Գարոյանը:
Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: