Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառազինությունների մրցավազքը և ռազմական հռետորաբանութունը: Այս մասին ասել է ԶԼՄ-ներին տված մեկնաբանության մեջ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկ Բաքվում կայացած կառավարության նիստում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարությանը: Ալիևը, մասնավորապես, ասել էր` կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում և Շուշիում:
«Ադրբեջանն իր հասարակությանը պետք է պատրաստի ոչ թե պատերազմի, այլ խաղաղութան: Եթե Ալիև-կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Արցախի անկախ հանրապետութան հետ, որի արդյունքում Բաքվի ԼՂՀ դեսպանատան շենքում կծածանվի Արցախի անկախ հանրապետության դրոշը, իսկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հարևան Ադրբեջանի դեսպանատան շենքին կարող են տեղադրել իրենց դրոշը: Կարծում եմ` ուշ թե շուտ Արցախից արևելք ընկած երկրում կգիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի», – հայտարարել է Էդուարդ Շարմազանովը: