Home / Տեսանյութեր / Ապրիլի 24-ից առաջ հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են Տվերում

Ապրիլի 24-ից առաջ հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են Տվերում

Երեկ ռուսաստանյան Տվեր քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Բաբիչևը և Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Վասիլևը հանդիպում են անցկացրել  քաղաքում բնակվող տարբեր ազգերի, մասնավորապես, հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է Տվեր քաղաքի պաշտոնական կայքը:

Հանդիպումը նվիրված է եղել Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը անցկացվելիք արարողություններին, որոնք «լուրջ ազդեցություն ունեն ողջ քաղաքի կյանքի վրա»: Առաջին անգամ ազգային փոքրամասնությունները հավաքվել էին քաղաքապետարանում նախորդ տարի, ապրիլի 24-ին Տվերում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել հայ և ադրբեջանական երիտասարդության միջև:

Հանդիպման ընթացքում Տվերի հայկական և ադրբեջանական համայնքների ղեկավարները խոստացել են պրոֆիլակտիկ աշխատանքներ տանել իրենց երիտասարդության շրջանում` նրանց ագրեսիայից, անհարգալից վերաբերմունքից և ցանկացած այլ սադրանքներից հետ պահելու համար: Բացի դա, համապատասխան թեմայով զրույցներ կանկացվեն նաև Տվերի բոլոր բուհերում:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին հայերի ու ադրբեջանցիների բախման հետևանքով տուժել էր 7 մարդ, ծեծկռտուքի 23 մասնակից բերման էին ենթարկվել: