ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքերում այսօր հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Նախարարությունը մահացած և վիրավորված զինվորի անունները, ինչպես նաև դեպքի մասին հավելյալ տեղեկություններ չի հաղորդում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: