Նորվեգիայի իշխանությունները երկրից արտաքսել են Գերմանիայի քաղաքացի հանդիսացող մի կնոջ, ով հայտարարել է, որ 77 մարդկանց սպանության մեջ մեղադրվող ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի սիրուհին է, հայտնում է Korrespondent.ru-ն:
Բրեյվիկի գործով դատական վարույթը մեկնարկել է երկուշաբթի: Այդ օրը Շտուտգարտի բնակչուհին փորձել է մտնել դատարանի շենք:
«Նա ցանկանում էր դատարանի դահլիճ մտնել, որպեսզի տեսնի Բրեյվիկին: Նա պնդում էր, որ նրա սիրեցյալն է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Քանի որ դատարանի դահլիճը հատուկ վերահսկման տակ է գտնվում, ոստիկանները կնոջը թույլ չեն տվել մուտք գործել ներս: Նրա հայտարարության համաձայն, նա Գերմանիայից Օսլո էր եկել հատուկ Բրեյվիկին տեսնելու համար:
Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը և երեքշաբթի երեկոյան նա արդեն դուրս է բերվել Նորվեգիայից:
Գերմանիայի ոստիկանության տեղեկություններով, կինը արդեն որոշ ժամանակ է իրավապահների ուշադրության կենտրոնում է և արդեն մի քանի անգամ իր երկրում իրավական խախտումներ է արել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ինչ-որ գերմանացի կին Բրեյվիկին նամակներ է գրում և գումար ուղարկում: