Հնդկաստանում ոստիկանությունը բացահայտել է երիտասարդ դերասանուհու առևանգման, իսկ այնուհետև գլխատման գործը:
Հանցագործության մեջ կասկածվում են 36-ամյա Ամիտ Ժաիսվալը և նրա սիրեցյալ Պրիտի Սուրինը, ովքեր նույնպես կինոարտադրության աշխարհից են: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հենց նրանք են կազմակերպել 26-ամյա բոլիվուդյան դերասանուհի Մինակշի Տխապարի առևանգումը:
Նա ծանոթ է եղել ապագա մարդասպանների հետ: Ժաիսվալն ու Սուրինը Տխապարին հրավիրել են ճամփորդության Հնդկաստանի ծայրամասային շրջաններից մեկը: Դերասանները մեկնել են Գորակխպուր քաղաքը: Այնտեղ հանցագործները պատանդ են վերցրել դերասանուհուն և բարեկամներից 1,5 մլն ռուփի (մոտ 300 հազար ԱՄՆ դոլար) գլխագին պահանջել:
Առևանգված դերասանուհու մայրը կարողացել էր վճարել ընդամենը 60 հազար ռուփին: Սակայն դա չէր փրկել աղջկան մահից: Հանցագործները խեղդել են նրան, իսկ այնուհետև գլխատել: Իրենց զոհի մարմինը նրանք թաքցրել են Սուրինի հոր սեփական տան հողամասում` ջրի տարրայում: Իսկ աղջկա գլխով պայուսակը մարդասպանները պատուհանից նետել են հետդարձի ճանապարհին:
Դերասանները արդեն խոստովանել են իրենց մեղքը: The Times of India-ի տվյալներով, հանցագործների մոտ նման գաղափար է առաջացել այն բանից հետո, երբ դերասանուհին պատմել է իր ընտանիքի բարձր սոցիալական կարգավիճակի մասին: