ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ոսկեգույն ատրճանակը, որը վերջինիս մոտ նկատել են Էջմիածնում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ, Ծառուկյանին նվիրել է անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Երբ թերթի թղթակիցը փորձել է ճշտել իր տեղեկությունը Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանից, վերջինս հայտարարել է. «Հերիք է քչփորեք այդ թեման, լա՛վ էլի, ա՛յլ բանի մասին խոսեք»:
Թերթը հիշեցնում է, որ Ծառուկյանը հայտարարել էր, թե իր գոտու մեջ խրվածը ոչ թե ատրճանակ է եղել, այլ «Վերտու» հեռախոս, սակայն նախօրեին ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել` ասելով որ իր տպավորությամբ դա իրոք զենք է:
«Ժողովուրդը» գրում է նաև, որ Ծառուկյանը զենքը կրելու իրավունք ունի օրենքով որպես երկրի անվտանգության խորհրդի անդամ: